Գյումրիում գրանցված ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել. կան վիրավորներ

Երեք մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Գյումրիում գրանցված ավտովթարը նախատոնական օրը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։

Վանաձորում թալանել են Հայաստանի քննչական կոմիտեի խորհրդականին

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Range Rover մակնիշի 77 AR 007 համարանիշի եւ ZAZ մակնիշի 34 QV 245 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3–ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը ZAZ-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են: