Ամանորի գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում

Քաղաքացի Ա. Բ.-ին պատկանող բնակարանն ամբողջությամբ այրվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Երևանի շենքերից մեկում տոնոկան գիշերը հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մագնիտոգորսկում զոհերի թիվն ավելացել է․ 37 մարդու ճակատագիրն անհայտ է

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունվարի 1-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 21/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:22-ին:

Քաղաքացի Ա. Բ.-ին պատկանող բնակարանն ամբողջությամբ այրվել է (մոտ 45 քմ՝ գույքով):