Վանաձորում թալանել են Հայաստանի քննչական կոմիտեի խորհրդականին

Ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Վանաձորում թալանել են Հայաստանի քննչական կոմիտեի խորհրդականին։ Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 13 : 00 -ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի 20 OO 022 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զալինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը նշված բակում թալանվել են ևս մի քանի ավտոմեքենաներ, որոնց մի մասն էլ քարով միտումնավոր վնասել են։