Ամանորը հիվանդանոցում․քանի՞ կանչ է գրանցել շտապօգնությունը Երևանում տոնական օրով

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ասաց, թե ինչպես է անցնում առաջին տոնական օրը Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Շտապօգնությունը Երևանում մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 կանչ է գրանցել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Ինչպես փրկվել խումարից․ լավագույն միջոցները

«2018 թվականի դեկտեմբերի 31-ի առավոտվա ժամը 9:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 9:00-ը ավելի քան 800 կանչ ենք ստացել», - ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` թունավորման դեպքեր չեն գրանցվել, բոլոր կանչերը կապված էին այլ գանգատների հետ։

Նշենք, որ նախորդ տարի հունվարի մեկին իրավիճակը գրեթե նույնն էր։

2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018 թվականի հունվարի 7-ը երևանյան շտապօգնությունը 6582 կանչ է գրանցել։

Կանչերի հիմնական պատճառները սրտանոթային հիվանդություններն են, բարձր ջերմությամբ մրսածությունը, վնասվածքները, թունավորման դեպքերը։