Գրիգորյան. «Հանդիսատեսը գալիս է թատրոն կենդանի մարդ տեսնելու համար»
© Sputnik
«Թատրոնը, ապրելով ռեժիսորական մի ամբողջ փուլ, կենտրոնում պահում է դերասանին։ Կան ֆիլմեր, ինտերնետ, հեռուստացույց, ինչու պիտի հանդիսատեսը գա թատրոնը։ Հանդիսատեսը գալիս է կենդանի մարդ տեսնելու համար»,–ասում է Գրիգորյանը։
Նրա խոսքով` Սոս Սարգսյանի դերասանական դպրոցը շատ մեծ դիապազոնի դպրոց է։ Սոս Սարգսյանը մարդուն ավելի մեծ մասշտաբի էր բացահայտում։ Այդ պատճառով, Համազգայինի դերասանները շատ յուրահատուկ են։