Ողբերգական դեպք Արմավիրում. հայտնաբերել են կիսաայրված տղամարդու դի

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Արմավիրի Այգեշատ գյուղում տղամարդու կիսաայրված դի են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, հունվարի 1-ին, ժամը 18։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի կիսակառույց շինություններից մեկում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու փրկարարները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչատուր Պողոսյանի կիսաայրված դին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանից։