Ձյուն կտեղա՞ Ամանորի գիշերը, թե ոչ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը  սպասվում է ձյուն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։