Նիկոլ Փաշինյանը գալիք Նոր տարին նշում է զինվորների հետ. լուսանկար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զինվորականների հետ լուսանկար է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում մի լուսանկար է հրապարակել, որտեղ մի դրվագ է ներկայացրել զինված ուժերի զորամաս կատարած այցից:

«ՀՀ ԶՈւ սպան և շարքայինը՝ տարեմուտի դաշտային միջոցառմանը»,- գրել է Փաշինյանը:

Մինչ այդ հայտնի էր, որ վարչապետի պաշտոնակատարն Ամանորին մեկնելու է սահման` շնորհավորելու տոն օրերին հայրենիքի անվտանգությունն ապահովող զինվորներին: