ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ «Գյումրի» բժշկական կենտրոն շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխված հիվանդը մահացել է:
Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը, դեկտեմբերի 31-ին ժամը 13։00-ի սահմանում 77–ամյա Ա. Մկրտչյանը հիվանդանոց է տեղափոխվել տրավմատիկ շոգով, հոգեվարքի վիճակում՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:
Հիվանդանոց տեղափոխվելուց կես ժամ անց քաղաքացին մահացել է: Մինչ այդ Շտապ բուժօգնության կայանն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Տիգրան Մեծ շենքերից մեկի շքամուտքի մոտ տարեց տղամարդ է ընկած:
Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը ընկել է շենքի 4-րդ հարկի պատուհանից:
Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստում: