ՌԱԴԻՈ

Մելիքյան. «2018-ը հայ-վրացական հարաբերությունների համար ժամանակի կորուստ էր»

Վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում ամփոփել է հայ–վրացական տարիների վերջին մեկ տարին:
Sputnik
Մելիքյան. «2018-ը հայ-վրացական հարաբերությունների համար ժամանակի կորուստ էր»

2018-ը հայ-վրացական հարաբերությունների համար ժամանակի կորուստ էր։ Sputnik Արմենիայի եթերում, ամփոփելով անցնող տարին, ասաց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Այդուհանդերձ, ըստ Մելիքյանի, ամենակարևոր իրադարձությունն այս բնագավառում վարչապետ Փաշինյանի առաջին պետական այցն էր Վրաստան, որի ընթացքում Փաշինյանը եղավ նաև Ջավախքում:

«Շատ կարևոր էր մեր միջպետական հարաբերությունների համար և լուրջ մեսիջ էր տարածաշրջանի ու տարածաշրջանից դուրս որոշ պետությունների համար, որոնք ինչ-որ չափով փորձում են ազդել մեր միջպետական հարաբերութունների վրա և ինչ-որ չափով օգտագործել նաև Ջավախքի խաղաքարտը»,- ասաց Մելիքյանը: Իսկ հիմնական մեսիջը, ըստ նրա, այն էր, որ Ջավախքը ոչ թե բաժանում, այլ միացնում է երկու երկրները։