ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղից դեպի Արաքսավան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 40-տարեկան Հովիկ Առաքելյանը Hummer-ով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Գրիգորյանին։
Shamshyan.com–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 30-ին, ժամը 20:00-ի սահմանում։
Վարորդն օգնել է երիտասարդին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն, բայց նա, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում: