Հայտնի է` ռուսական գազը որքան կարժենա Հայաստանի համար. «Գազպրոմի» հայտարարությունը

Ռուսական գազը սահմանին կթանկանա 2019թ-ի հունվարի 1-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Մոսկվայում կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը կայացել է։ Այս մասին նշված է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։

Փաշինյանը մեկ օրում 2 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

«Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՍՊԸ-ի միջև ստորագրված լրացուցիչ համաձայնագրին համապատասխան, որը որոշում է Հայաստան գազի առաքումների գինը 2019թ-ին, ռուսական գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանին 2019թ-ի հունվարի 1-ից կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար», - նշված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը կշարունակի աշխատանքը Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների հետ գազի ներքին սակագների կառուցվածքի շուրջ։

Հիշեցնենք, որ Հայաստանն այս պահին սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն կրկնակի թանկ գնով է հասնում։ Ավելի էժան ստանում է միայն Բելառուսը. սակայն այնտեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։