Ձմեռ պապի հագուստով փրկարարները «ներխուժել» են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն

Փրկարարները նվերներ են գնել ու բժշկական կենտրոնում գտնվող փոքրիկների Նոր տարին շնորհավորել պատուհաններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները Ձմեռ պապի հագուստով այցելել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ձմեռ պապի հագուստով փրկարարները «ներխուժել» են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, փրկարարները տանիքից իջել են հատուկ ճոպաններով, նվերներով բարձված պարկերով ծեծել են պատուհանները և նորածինների մայրերին փոխանցել իրենց միջոցներով գնված նվերները:

Ձմեռ պապի հագուստով փրկարարները «ներխուժել» են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն

Ծնողները անակնկալի են եկել, իսկ երեխաներն էլ ժպիտով են դիմավորել փրկարար Ձմեռ պապիկներին: