Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ. Սարգսյանի տոնական ուղերձը. տեսանյութ

ՀՀ նախագահն արդեն բարեմաղթանքներ է հղել հայրենակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝

սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի, հրշեջի, հացթուխի և տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի և մյուսների: Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար: Նրա՛նց, որ դեռ տուն չունեն, նրա՛նց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում: Մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար: Մաղթում եմ հոգսերի թեթևացում»,– ասել է նախագահն իր ուղերձում:

Նա մաղթել է, որ գալիք տարում յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները։