ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Միջազգային հարաբերություններում Հայաստանը պետք է ունենա ռազմավարական ծրագիր»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հայաստանի Հանրապետության՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների, դրանց ձևավորման, պահպանման տրամաբանության մասին:
Sputnik
Բոզոյան. «Միջազգային հարաբերություններում Հայաստանը պետք է ունենա ռազմավարական ծրագիր»

Միջազգային հարաբերություններում Հայաստանը պետք է ունենա ռազմավարական ծրագիր: Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Պետք է ձևակերպված լինի, թե Հայաստանը որ երկրի հետ ինչ հարաբերություններ ունի և ինչ ուղղությամբ դրանք պետք է զարգանան»,- հստակեցրեց քաղաքագետը:

Նա մեջբերեց կոնկրետ օրինակներ, թե ինչպես են երկրները իրենց արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ ֆիքսում, թե որ երկրների հետ ինչ հարաբերությունների մեջ են և թե դեպի ուր պետք է դրանք զարգացնեն: