ՌԱԴԻՈ

Մելիք-Շահնազարյան. «Հակառակորդը հստակ պատրաստվում է պատերազմի»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է արցախյան առաջնագծում տիրող իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին:
Sputnik
Մելիք-Շահնազարյան. «Հակառակորդը հստակ պատրաստվում է պատերազմի»

Մտահոգող նորությունները բավական շատ են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Միջազգային հարթակներից եկող ազդակները և առաջնագծում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ շատ ակտիվ ընթացող պրոցեսներ կան, որոնք մտահոգիչ են առնվազն այն իմաստով, որ տեսնում ենք, որ հակառակորդը հստակ պատրաստվում է պատերազմի»,-մանրամասնեց քաղաքագետը:

Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ թեև «վերելակում պայմանավորվում են չկրակել ու իրավիճակ չսրել սահմանին» և այս պայմանավորվածությունների արդյունքում Ալիևի վարչակազմը հնարավորություն ստացավ առաջնագծում աշխատանքներ տանելու, քանի որ կրակոցների դադարին նրանք ինժեներական աշխատանքներով ամրապնդեցին իրենց դիրքերը: