Մեդվեդևը Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ինչպես նաև ՀՀ նախագահին, շնորհավորել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Դեկտեմբեր — Sputnik. Գալիք Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և սուրբծննդյան տոների կապակցությամբ:

ՌԴ նախագահը շնորհավորական նամակ է հղել ՀՀ նախագահին ու վարչապետի պաշտոնակատարին

Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը:

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերին:

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ  եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: