Ինչ են մեզ խոստանում օդերևութաբանները նախատոնական օրերին. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ին, հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 30-ին, հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։