Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի դստրիկը երկրպագում է մորը տրիբունայից. տեսանյութ

Օհանյան–Ուիլյամս զույգի երկրպագուները խենթանում են նրանց փոքրիկ դստեր`Օլիմպիայի համար, ով դարձել է թենիսիստուհի մոր երկրպագուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram–ի իր էջում մի հրաշալի տեսանյութ է տեղադրել` իրենց փոքրիկ դստեր մասնակցությամբ։

Տեսանյութում փոքրիկ Օլիմպիան տրիբունայից երկրպագում է մոր և մորաքրոջ խաղը։

«Օլիպմիան հիանալի երկրպագու է։ Նա ծափահարում է ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը` նրա մայրը` Սերենա Ուիլյամսը կամ մորաքույրը` Վինուս Ուիլյամսը,  միավոր են շահում»,–տեսանյութը մակագրել է Օհանյանը։

Հետևորդները բազմաթիվ լավ մեկնաբանություններ են գրել փոքրիկ գեղեցկուհու հասցեին։

Ամերիկացի թենիսիստ Վինուս Ուիլյամսը պարտության մատնեց իր կրտսեր քրոջը` Սերենային, Ադու Դաբիում դեկտեմբերի 27–ին անցկացվող մրցաշարում։