Շահեն Հովհաննիսյանը «Ձայնը» ռուսական նախագծի եզրափակիչ փուլ է անցել. տեսանյութ

Ռուսական «Ձայնը» նախագծում Բաստայի թիմի վերջին մասնակիցները` Անդրեյ Պոլյակովն ու Շահեն Հովհաննիսյանը, մրցեցին եզրափակիչ դուրս գալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Ռուսական «Ձայնը» նախագծում Բաստայի թիմից Շահեն Հովհաննիսյանն անցավ եզրափակիչ` հիանալի կատարելով  «Դռնապահներին» երգը «Բումբոքս» խմբի երգացանկից։

Շահենը խոստացել էր զարմացնել հանդիսատեսին` «իր կատարողական վարպետության այլ սահման» ցուցադրելով։

«Խոստանում եմ, որ սրտանց եմ երգելու, քանի որ այլ կերպ ես այդ երգը կատարել չեմ կարող», – կուլիսներում ասել էր երաժիշտը։

Նրան հաջողվեց զարմացնել և տպավորել հանդիսատեսին։ Շահենի օգտին քվեարկեց ոչ միայն մարզիչը` հնարավոր 100-ից 60 միավոր շնորհելով նրան, այլև հանդիսատեսը։

Շահենի կատարումը հատկապես հուզել էր ժյուրիի անդամ Անի Լորակին, որը վստահություն հայտնեց, որ երիտասարդը մեծ ապագա ունի նաև երաժշտական շոուի սահմաններից դուրս։