ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. «Վաշինգտոնյան ինստիտուտի եզրակացությունը. մենք շատ հանրաճանաչ ենք արաբ երիտասարդության շրջանում, քանի որ լավ ենք աշխատում, և այդ պատճառով մեր դեմ պետք է պայքարել», - իր Telegram-ալիքում գրել է Sputnik միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը` մեկնաբանելով հեռուստաալիքի աշխատանքը Մերձարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի՝ RT-ի դեմ պայքարելու կոչը։
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկյան ինստիտուտը զեկույց է գրել հեռուստաալիքի արաբական ծառայության մասին, որում վերլուծել են հեռուստաալիքի աշխատանքը և մտահոգություն հայտնել դրա լսարանի ընդլայնմամբ: «Alexa հավելվածի համաձայն՝ RT-ի արաբերեն կայքը անհավանականորեն մեծ տարածում ունի արաբական աշխարհում՝ հաճախ շրջանցելով Al Jazeera և Al Arabiya հեռուստաալիքների կայքերին», - փաստաթղթի հեղինակներին մեջբերել է Սիմոնյանը:
Սիրիայի մասին RT-ի հոդվածները նկարագրվել են որպես «հակիրճ և ըմբռնելի, ինչպես նաև տարբեր աղբյուրներին տրվող հղումներով»:
«Լավ ենք աշխատում, և այդ պատճառով մեր դեմ պետք է պայքարեն»,–իր զարմանքն է արտահայտել Սիմոնյանը։