Լարսը բաց է մարդատար ավտոմեքենաների և փակ՝ ավտոբուսների, բեռնատարների համար

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, որովհետև տեղ–տեղ առկա է մերկասառույց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 29-ին ժամը 19:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Լարսում կան կուտակված ավտոմեքենաներ և ավտոբուսներ. ճանապարհներին առկա է մերկասառույց

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: