Ռուսական ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է 2 երկրների քաղաքական շահերից. Տոնոյան

Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում, ծանոթացել է զորամասի առօրյա ծառայությանը, ուսումնական գործընթացին, զինտեխնիկայի պահպանման և զորանոցային պայմաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՌԴ ռազմաբազայի ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա

Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի դերը տարածաշրջանի կայունության պահպանման գործում և համոզմունք հայտնել, որ սերտ փոխգործակցությունը այսուհետ ևս ամուր և արգասաբեր  կլինի։

Նույն օրը Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի առօրյա ծառայությանը, ուսումնական գործընթացին, զինտեխնիկայի պահպանման և զորանոցային պայմաններին։ Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։