ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Երջանկություն է, որ հանրապետության գլխավոր տոնածառն արհեստական է»

Երևում է, որ այս տարվա եղևնիները հայաստանյան չեն։ Sputnik Արմենիայի եթերում ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը։
Sputnik
Վարդանյան. «Երջանկություն է, որ հանրապետության գլխավոր տոնածառն արհեստական է»

«Շատ կարևոր էր, երբ 2002թ.–ին մենք հասանք նրան, որ բնապահպանության նախարարն արգելեց եղևնիների և սոճիների հատումը Ամանորի նախօրեին, որովհետև ամեն տարի 60 հազար ծառ 1–2 շաբաթվա համար հատվում էր և հետո աղբարկղ ուղարկվում։ Դա նույնիսկ հակատդաստիրակչական էլեմենտ ուներ իր մեջ»,–ասում է Վարդանյանը։

Նա պատմեց, որ իրենց կազմակերպությունն այլընտրանքային տոնածառի մրցույթ էր հայտարարել դպրոցներում։ «Պետք է տեսնեիք երեխաների խանդավառությունն իրենց պատրաստած տոնածառների հանդեպ և ինչ լավ գաղափարներ էին առաջարկում»,–ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ այս տարի իր ամենամեծ երջանկությունն է այն է, որ հանրապետության գլխավոր տոնածառն արհեստական է։

«Մեր երկրում ձևավորվեց արհեստական տոնածառ ունենալու մշակույթը։ Իմ տանը կենդանի տոնածառ է, բայց արկղի մեջ, որն իմ թոռների հետ մեծանում է»,–ասում է Վարդանյանը։