Ցուրտ ձմեռը հունի մեջ է ընկնում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 31-ին և հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։