Հանրապետության բարձրաստիճան ղեկավարներն այցելել են Եռաբլուր. լուսանկարներ

Հանրապետության բարձրաստիճան ղեկավարներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նրանք ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: