ԵՐԵՎԱՆ, 29 դոկտոմբերի – Sputnik. Դեկտեմբերի 29-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի և Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 630 մարդատար, 335 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: