Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը. ի՞նչ են քննարկել նրանք

Փաշինյանն ու Սահակյանը քննարկել են 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Արցախյան բանակում սկսված փոփոխությունները Հայաստանում տեղի ունեցածի շարունակությունն են

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 28-ին, երեկոյան Երևանում։

Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին: