Սուրբ Աթոռում Հայաստանը նոր դեսպան ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Կարեն Նազարյանի նստավայրը Վատիկանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կարեն Նազարյանին նշանակել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հայերը միշտ հավատարիմ են եղել Քրիստոսին. Հռոմի պապը շնորհավորել է մխիթարյանականներին

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,–ասված է հրամանագրի մեջ:

Կարեն Նազարյանը երկար տարիներ ՄԱԿ–ում եղել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը։ 2014թ–ից ՀՀ ԱԳՆ–ում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 2013 -2018թթ–ին Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին փեսան` Միքայել Մինասյանը։ Հենց այդ ընթացքում` 2016թ–ին  Հայաստան որպես ուխտագնաց այցելեց Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը։ Իսկ 2015թ–ին ապրիլի 12–ին Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։