ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկացի բազկամարտիկ և կինոդերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է Ժայռ մականունով, ստիպել է իր բաժանորդներին արտասվել` հրապարակելով իր աղջիկների հետ համատեղ լուսանկար։
Արտիստը գրկել է փոքրիկներին և լուսանկարվել սուրբծննդյան եղևնու ֆոնին ու հուզիչ գրառում արել։
«Հայրիկի գրկում։ Ես չեմ կարող հավերժ այսպես պահել նրանց, այնպես որ ավելի լավ է ուղղակի հավատաք` ես բռնում եմ այս քաղցրիկներին ու գրկում ամեն անգամ, երբ նման հնարավորություն է լինում։
Ես գիտեմ, որ կգա ժամը, երբ իմ գիրկը կլինի վերջին տեղը, որտեղ կցանկանան մնալ իմ բալիկները։ Թիանա Ջիան իր դեմքի արտահայտությամբ արդեն հասկացնել է տալիս, որ նա օգնության կարիք ունի։
Չեմ կարող երաշխավորել, որ ես պաշտպանելու եմ իմ աղջիկներին նրանց ողջ կյանքի ընթացքում, բայց ես կպաշտպանեմ նրանց իմ կյանքի ընթացքում», – գրել է Ժայռը։
Գրառումը բուռն հիացմունք է առաջացրել համացանցում, դերասանի երկրպագուները խնդրել են նրան ավելի հաճախ լուսանկարել երեխաներին և հուզիչ գրառումներ անել։
Ամերիկացի դերասանն ու նրա կինը` ամերիկահայ Լորեն Հաշյանը, երկու դուստր ունեն` երկու տարեկան Ժասմինն ու նորածին Թիանան։ Նրանց հարսանիքը տեղափոխվել է Լորենի երկրորդ հղիության պատճառով։