ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG) կոչ են արել պաշտոնական Դամասկոսին վերահսկողություն սահմանել այն շրջանների նկատմամբ, որոնք լքել են իրենք։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին նշված է YPG–ի հայտարարության մեջ։
«Միաժամանակ մենք խնդրում ենք Սիրիայի կառավարական ուժերին, որոնք պարտավոր են պաշտպանել երկիրը և սահմանները, վերահսկողություն սահմանել այն շրջանների նկատմամբ, որոնք լքել են մեր ուժերը (մասնավորապես` Մանբիջը), և այդ շրջանները պաշտպանել թուրքերի ներխուժումից», – նշվում է ուղերձում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Սիրիայի Մանբիջ քաղաքում Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ, եթե ԱՄՆ–ն նրանց այնտեղից դուրս չբերի։
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Թուրքիայի առաջնորդը որոշել էր հետաձգել ռազմական գործողությունները Սիրիայում։
Նշենք, որ Թրամփի որոշման համաձայն` ամերիկյան զորքը դուրս է եկել Սիրիայից։