ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ռուս շոումեն Ալեքսանդր Ռևայի և հայուհի Անժելիկայի լուսանկարն ուրախացրել է Instagram–ի օգտատերերին։
Ալեքսանդրն ու Անժելիկան բավական հետաքրքիր կերպար ունեն, նրանք երկուսն էլ սվիտերով և ներքնազգեստով են։
«Եթե ձեզ Ամանորին սովորական գուլպաներ նվիրեն, մի նեղվեք, լավ տնտղեք, կարող եք գտնել ևս մի գեղեցիկ նվեր», – գրել է Ռևան։
Օգտատերերի մի մասը հիացական մեկնաբանություններ է գրել, մյուսները վրդովված են եղել և առիթը բաց չեն թողել` հումորիստին ծաղրելու համար։
Զույգի սև–սպիտակ կերպարը շատերին դուր չի եկել։
«Կարող եմ տալ պապիկիս փոխանը», «Պետք առանց ներքնազգեստի լինեիք, ֆուրոր կառաջացնեինք», «Տաբատը խաղատանը տանուլ եք տվե՞լ», «Սթրինգ է կրում, չէր ստում», «Բոլոր փողերով նվեր են գնել և մնացել առանց տաբատ», – գրել են բաժանորդները։
«Ի՞նչ եք խոսում։ Սա կատակ է։ Աղջիկներն են միշտ նկարվում միայն սվիտերով և մերկ ոտքերով, և դա գեղեցիկ է նայվում։ Պիրոժկովը ցույց է տվել, թե ինչպես դա կնայվեր, եթե տղամարդիկ նույնպես նման լուսանկարներ անեին, իմ կարծիքով` զվարճալի է ստացվել», – նշել է մեկ այլ օգտատերը։