Ինչ է սպասում տարադրամի փոխանակման կետերին. ԿԲ հայտարարությունը

Հունվարի կեսից մինչև տարեվերջ կընթանան ստուգումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում:

Հայաստանում կհայտնվեն դիմացկուն և շատ կարևոր թղթադրամներ. Կենտրոնական բանկ

Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հանրային կապերի ծառայությունից:

 ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ, ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում, 2019 թ. հունվարի 14-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի  գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

Այստեղ ներկայացված է արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը: