ՌԱԴԻՈ

Այվազյան. «Ահռելի մեծ վարչարարական բեռ կար բիզնեսի վրա»

Տեսչական մարմինների օպտիմալացումն ավարտվել է ապրիլին։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը։
Sputnik
Այվազյան. «Ահռելի մեծ վարչարարական բեռ կար բիզնեսի վրա»

«18 տեսչական մարմիններից մնացել են 6–ը։ Տեսչություններ կան, որոնք վերացել են`վերահսկողական մասը վերացել է, կան տեսչություններ, որոնք միավորվել են մի մարմնում։  Ահռելի էր անարդյունավետությունը, ահռելի մեծ վարչարարական բեռ կար բիզնեսի վրա, որի պատճառով բիզնեսը խեղդվում էր»,–ասում է Այվազյանը։

Նրա խոսքով` խնդիրները բազմաթիվ են եղել ու այնպես չէ, որ այս պահին դրանք վերացած են, բայց գոնե պրոցես արդեն կա։