ՊԵԿ-ը վերանայել է ավտոմեքենաների մաքսային գնահատման արժեքները

2019թ–ի հունվարի 1-ից հետո Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ձևակերպումների վճարման ենթակա գումարը ներկրողները կկարողանան հաշվարկել նախապես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն արդիականացրել է ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում

Տվյալների արդիականացման նպատակով ՊԵԿ–ն ուսումնասիրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գները, և արդյունքները համադրել մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ:

ՊԵԿ–ը հայտնում է նաև, որ 2019թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների վճարման ենթակա գումարի չափին հնարավոր կլինի ծանոթանալ կոմիտեի պաշտոնական կայքում (http://www.petekamutner.am) տեղադրված հաշվիչի միջոցով։

Մշակված արդյունքները տվյալ ենթաբաժնում հասանելի կլինեն 2019 թ. հունվարի 1-ից: