Ուղևորատար «Գազելը» բախվել է «Opel»–ին. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ավտովթար Կոտայքում. Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են Mercedes-ները

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԱԻՆ–ը խոստանում է առաջիկայում լրացուցիչ տեղեկություն հրապարակել վթարի վերաբերյալ։ Բայց մինչ այդ, լրատվամիջոցները հայտնում են, որ վթարված «Գազելը» 114 համարի երթուղային միկրոավտոբուս է։

Shamshyan.com կայքն էլ հայտնում է, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածների պնդմամբ` «Գազելը» կայանված է եղել, երբ «Opel»-ը բախվել է նրան։