Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

Արգելոց-թանգարանների դռները բաց կլինեն նաև տոնական օրերին։ Եթե որոշել եք այդ օրերին թանգարան այցելել, ապա պետք է իմանաք նաև աշխատանքային ժամանակացույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերը՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները, Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն։

«Գառնի» արգելոց-թանգարանը կաշխատի 2019 թ. հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին, ժամը 10. 00- 16.00-ն։

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը կաշխատի հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, ժամը 12:00-16:00-ն։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շնորհավորում է հայրենակիցների և օտարերկրացի հյուրերի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում խաղաղ երկինք, բարեկեցություն: