Ձեր առաջին ձյունը շնորհավոր. Գագիկ Սուրենյանը շնորհավորել է երևանցիներին

Երևանում առատ ձյուն է տեղում, փողոցներում հայտնվել են ձյուն մաքրող ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցում երևանցիներին շնորհավորել է ձյան կապակցությամբ։

«Երևանցիներ ջան, Ձեր առաջին ձյունը շնորհավոր»,– գրել է նա։

Ոմանք շնորհակալություն են հայտնել շնորհավորանքի համար, շատերն էլ դժգոհել են, որ իրենց մոտ ձյուն չկա։