Երկար սպասված առաջին ձյունը Երևանում. հեքիաթային և ուրախ լուսանկարներ

Sputnik

Երևանի բնակիչներն արդեն հուսահատվել էին և մտածում էին, որ Նոր տարվա նախաշեմին ձմեռային հրաշք այդպես էլ չի լինի։ Բայց եղավ։

Մինչ ուրախացած քաղաքացիները լուսանկարներ և սելֆի էին անում, ձնագնդի խաղում ու երեխայի պես ուրախանում ձյան վրա թողած սեփական հետքերից, ինչ–որ մեկը հասցրեց ընկել, ոմանք էլ թաքնվեցին վառ հովանոցների տակ։

Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը նկարել է այս տարվա առաջին երևանյան ձյունը։