Առատ ձյուն է գալու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ձյանը կգումարվեն բուքն ու մերկասառույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 28-ին Հայաստանի կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Որոշ հատվածներում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 28-ին ձյուն կտեղա։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 0-1 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 6-8 աստիճան ցուրտ։