ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram–ի իր էջում նախատոնական լուսանկար է հրապարակել Instagram–ում։
«Առաջին ձյունը Երևանում», – լուսանկարին կից գրել է Սարգսյանը։
Լուսանկարից երևում է, որ նախագահը դեռ Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրում է։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն նոյեմբերի 21-ին հաստատել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Դրանց համաձայն` Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1:
Հանրապետության 4-րդ նախագահը վերջերս է էջ բացել Instagram–ում։