2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Բոլորս էլ ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու Խոզի տարին, ինչ է բերելու 2019–ը Կենդանակերպի բոլոր նշաններին։
Sputnik

Ըստ արևելյան հորոսկոպի` 2019 թվականի խորհրդանիշը դեղին խոզն է։ Սա կենդանակերպի վերջին նշանն է, որով ավարտվում է 12 տարի տևող շրջափուլը։ Այդ պատճառով էլ այս նշանի հովանավորության տակ անցնող տարին բարենպաստ է երկարաժամկետ գործերն ամփոփելու համար։

Ի՞նչ սպասել Սպիտակ մետաղյա առնետից. 2020թ-ի աստղագուշական կանխատեսումներ

Խոզը շատ աշխատասեր է և այդ պատճառով էլ լինելու է այն մարդկանց հովանավորը, որոնք ուզում են կարիերա ու բիզնես սկսել։ Խոզը բազում հեռանկարներ է բացելու նրանց համար։ Ընդհանուր առմամբ այս նշանի առանձնահատկություններն են խոհեմությունը, համբերատարությունը, լրջամտությունը, ըմբռնումը, բծախնդրությունն ու ազնվությունը։

Հողի տարերքի ներկայացուցիչները (Ցուլ, Կույս, Այծեղջյուր) 2019 թվականին իրենց շրջապատը կտրականապես փոխելու բազում հնարավորությունները կունենան։ Ջրի տարերքի ներկայացուցիչները (Կարիճ, Ձկներ, Խեցգետին) կկարողանան ինքնադրսևորվել, կարիերայի աճի համար բնագավառ գտնել։ Կրակի նշանները (Առյուծ, Աղեղնավոր, Խոյ) երջանկություն կգտնեն թե՛ զուգընկերների, թե՛ գործընկերների հետ։ Օդի ներկայացուցիչները (Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս) կկարողանան ճանապարհորդությունների համար ժամանակ գտնել։

Խոյ

Կրակի տարերքի ներկայացուցիչների բախտը բերել է, քանի որ 2019 տարվա ընթացքում Խոզը նրանց վրա դրական է ազդելու։ Սակայն 12–ամյա շրջանի բարեհաջող ավարտի համար (մարտի 21 – ապրիլի 20) պետք է համբերություն դրսևորել ու հավասարակշռված լինել, ներել վիրավորանքները։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

2019 թվականի կանխատեսման համաձայն` նյութական վիճակը կայուն է լինելու։ Եթե Խոյերը համառորեն առաջ գնան, գումարային աննշան խնդիրների պատճառով խուճապի չմատնվեն, ապա գարնանը նրանք կարիերայի աճ ու չնախատեսված եկամուտ կունենան։ Ինչ վերաբերում է սիրային գործերին, ապա Խոզի տարին դադարի շրջան է։ Պետք չէ զուգընկերոջը լքել հարաբերությունների սառնության պատճառով ու կողմնակի երջանկություն փնտրել։ Ավելի լավ է հրաժարվել կարճաժամկետ սիրավեպերից ու թեթևամիտ կապերից։ Միայնակները պետք է ավելի ուշադիր լինեն շրջապատի նկատմամբ. կատարյալ զուգընկերը սպասում է, որ առաջին քայլը դուք պետք է անենք։

Դեղին խոզը երկարատև ֆիզիկական ու բարոյական ծանրաբեռնվածության, սթրեսի ու ապրումների չի դիմանում։ Խոյի գրգռված նյարդերի հետևանքով կարող են տուժել նրա իմունային ու մարսողական համակարգերը, կարող են սրվել խրոնիկ հիվանդությունները, կարող են լինել տեսողության և լսողության խախտումներ։

Ցուլ

Խոզի տարին բարենպաստ է Հողի բոլոր նշանների համար, բայց Ցուլը (ապրիլի 21 – մայիսի 21) կլինի բարձունքում։ Աստղագետները պնդում են, որ այս նշանի տակ ծնվածները հանգիստ կարող են լուծել ցանկացած խնդիր։ Թեև ֆինանսական կյանքում կտրուկ առաջխաղացում չի լինի, բայց պետք չէ հուսահատվել։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Ղեկավարությունը կնկատի համբերատարությունն ու հմտությունը։ 2019 թվականին այս կենդանակերպի նշանների տակ ծնվածների ընտանիքում համալրում կլինի։ Խոզի տարում նրանք կհանդիպեն հետաքրքիր մարդու, որը ժամանակի ընթացքում կյանքի ընկեր կդառնա։ Ցլերի առողջությունը կարող է թուլանալ, եթե նրանք անտեսեն առողջական խնդիրները։

Երկվորյակներ

Օդի տարերքի ներկայացուցիչների համար Խոզը լուրջ փորձություններ չի պատրաստել։ Միայն Երկվորյակների մոտ (մայիսի 22 – հունիսի 21) կարող են վիճաբանություններ, վիրավորանքներ ու թյուրիմացություններ առաջանալ։ Երկար տարիներ միասին ապրած զույգերը կսկսեն հույզերի պակաս զգալ։ Առօրեականության գորշությունը կստիպի Երկվորյակներին կողմնակի զվարճանքներ փնտրել, ինչը կթուլացնի ընտանիքը։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Լավագույն լուծումը կլինեն համատեղ ճանապարհորդությունները, ռոմանտիկ ընթրիքներն ու փոխադարձ նվերները։ Նպատակասլաց Երկվորյակներին տարվա սկիզբը կուրախացնի կարիերայի առաջխաղացմամբ։ Ղեկավարությունը կգնահատի աշխատասիրությունը և նախաձեռնողականության համար կխրախուսի գումարով։ Երիտասարդ Երկվորյակներն առողջական խնդիրներ չեն ունենա։ Իսկ ավելի տարիքովները պետք է զգույշ լինեն, որովհետև սրտանոթային ու մարսողական համակարգի հիվանդությունները կարող են սրվել։

Խեցգետին

Ջրի տարերքի հուզական ներկայացուցիչները Խոզի տարի կմտնեն մարտական տրամադրությամբ։ Խեցգետինները (հունիսի 22 – հուլիսի 22) ցանկացած հանգամանքներում պաշտպանելու են իրենց տեսակետը, ինչը փոխըմբռնման խնդիրներ կառաջացնի գործընկերների ու ղեկավարության հետ։ Խոզը թույլ չի տա երկարացնել վիճաբանությունները, այդ պատճառով Խեցգետնի նշանի տակ ծնվածները ստիպված կլինեն ծանրութեթև անել իրենց անելիքը։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Աշնանը նրանք գումար աշխատելու բազում հետաքրքիր առաջարկներ կստանան։ Խեցգետիններին սպասում են եկամտաբեր գործարքները, շահութաբեր շփումները, նոր գործընկերների հետ համագործակցությունը։ Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա ընտանիքում ներդաշնակություն կլինի։ Միայնակները հաճելի հանդիպումներ կունենան։

Նրանք, ովքեր ուզում են ընտանիք կազմել, պետք է իմանան, որ սիրահետումը կավարտվի հարսանիքով։ Խեցգետիններն առողջական խնդիրներ չեն ունենա, եթե փորձեն խուսափել ընկճախտից։ Իրենց նեղացկոտության ու չափազանց հուզականության պատճառով Խեցգետինները սովորաբար շատ սուր են արձագանքում տհաճություններին, ինչը նվազեցնում է ուժերը։

Առյուծ

Դեղին Խոզը չի սիրում ինքնահավանությունն ու պարծենկոտությունը։ Որպեսզի 2019 թվականը հաջողություն բերի, Առյուծները (հուլիսի 23 – օգոստոսի 21) պետք է լինեն համեստ ու իրենց արքայի տեղ չդնեն։ Այդ ժամանակ Խոզը կուրախացնի ոչ միայն կարիերայի աճով, այլև դրամական միջոցների համալրումներով։

Առյուծները կկարողանան մարել հին պարտքերը, վարկերը և նույնիսկ որոշակի գումար կկուտակեն։ Աշխատավայրում գերծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ անձնական կյանքի վրա։ Զուգընկերը կարող է դավաճանության տարրեր տեսնել ու ամուսնալուծության հարց բարձրացնել։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Դրանից խուսափելու համար Առյուծները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ընտանիքին։ Զուգընկեր չունեցողների բախտն ավելի շատ կբերի։ 2019 թվականը կնշանավորվի ճակատագրական հանդիպումներով։

Գերակտիվությունն ու չափից շատ ծանրաբեռնվածությունը կարող են անդրադառնալ Առյուծների առողջության վրա։ Եթե նրանք իրենք չխնայեն, ապա սրտի, նյարդային համակարգի ու դիմադրողականության անկման հետ կապված խնդիրների առաջ կկանգնեն։ Եթե անպարտելի ու դիմացկուն Առյուծը չհետևի իրեն, ապա առողջությունը վերականգնելու համար շատ երկար ժամանակ կպահանջվի։

Կույս

Այս նշանի զուսպ ու համեստ ներկայացուցիչների համար աստղագուշակները բազում ճակատագրական փոփոխություններ են կանխատեսում։ Կույսերը (օգոստոսի 22 – սեպտեմբերի 23) ցանկացած տհաճ իրավիճակից ելք կգտնեն, կարիերան առաջ կգնա, իսկ նրանք, ովքեր սեփական բիզնեսն ունեն, հարուստ ներդրողի կհանդիպեն։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Կույսերը լավ գիտեն` ինչ է հավատարմությունն ու իրական զգացմունքները, սակայն բծախնդրությունն ու խանդը կարող է հանգեցնել հարաբերությունների ավարտի։ Խոզը չի հանդուրժում ազատության սահմանափակումը, այդ պատճառով Կույսը պետք է փորձի զսպել իր պահանջկոտությունը։

Ինչ վերաբերում է առողջությանը, ապա այստեղ նույնպես պետք չէ թուլանալ։ Ամենակարևորը ինքնատիրապետման հասնելն է։ Մշտական սթրեսը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։

Կշեռք

Համաստեղության այս նշանին գրեթե հնարավոր չէ հավասարակշռությունից հանել: 2019 թվականը նույնպես բացառություն չէ: Կշեռքները (սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23) համբերատարության և մարդկանց հետ վստահելի հարաբերությունների համար Խոզի տարում նվեր կստանան` երկար սպասված առաջընթաց կարիերայում: Այս նշանի տակ ծնված մարդիկ պետք է հիշեն, որ պետք չէ հոգին բացել գործընկերների առաջ:

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Որքան ավելի բարձրանաք կարիերայի սանդուղքով, այդքան ավելի շատ նախանձողներ կշրջապատեն ձեզ: 2019 թվականը ընտանիք ունեցող Կշեռքներին կօգնի բարելավել հարաբերությունները: Սերը վայելելու հիանալի ժամանակահատված է լինելու ոսկե աշունը: Չամուսնացած Կշեռքներն այս տարի ազատ կմնան և նոր հարաբերությունները չեն խորացնի, սակայն մենակությունը միայն օգուտ կբերի նրանց: Նրանք կսավառնեն իրենց երազանքների գրկում և կյանքը չեն բարդացնի ընտանեկան խնդիրներով:

Առողջության հարցում նույնպես խնդիրներ չեն լինի, եթե Կշեռքները հետևեն իրենց։ Պետք չէ ընկնել նորաձև հագուստի հետևից` ձմռանը բարակ վերարկու հագնելով. կարող եք երիկամային հիվանդություններ ձեռք բերել։

Կարիճ

Խոզի տարում կենդանակերպի այս նշանին արմատական փոփոխություններ են սպասում։ Կարիճները (հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22) կարող են մշտական բնակություն հաստատելու, հարսանիքի և/կամ երեխայի ծննդյան հետ կապված մեկ այլ երկիր մեկնել։ Անորոշության հետ կապված մտավախություններ պետք չէ ունենալ, որովհետև Խոզը մի շարք հաճելի անակնկալ է պատրաստել Կարիճների համար։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Աշխատավայրում առաջընթաց գրանցելու համար Կարիճները պետք է նախաձեռնող լինեն։ Բավական է թաքնվել ուրիշների մեջքի հետևում։ Ղեկավարության աչքերում բացահայտեք ձեր անհատականությունը, և հաջողությունն իրեն սպասեցնել չի տա։ Միայն թե զգուշացեք ինքնագովեստից։ Պարտականությունները թերի կատարելու դեպքում կարժանանաք գործընկերների քննադատությանը, բամբասանքին ու չարախոսությանը։ Սիրային հորոսկոպի հեռանկարն այնքան էլ ուրախալի չէ։
Կարիճները ջանալու են կատարել ընտանիքի բոլոր անդամների ցանկությունները` փորձելով գտնել ոսկե միջինը, ինչը կհյուծի նյարդային համակարգը։ Զույգերի մոտ լարվածությունը կարող է աճել, ինչը կարող է լուրջ պատմության վերածվել։
Տանն ու աշխատավայրում առկա լարվածությունը կթուլացնի իմունային համակարգը, ընդհանուր թուլություն և տկարություն կզգաք։ Անհանգստությունն ու մտածմունքները կուղեկցվեն ախորժակի կորստով, գլխացավերով։ Հույզերին մի տրվեք, կարգավորեք սննդակարգը, հաճախ զբոսնեք մաքուր օդում ձեր զուգընկերոջ հետ. Խոզի տարում սա հիվանդությունները բուժելու լավագույն միջոցն է։

Աղեղնավոր

Համաստեղության այս անհանգիստ նշանը Խոզի տարում չպետք է կայունության սպասի։ Աղեղնավորները (նոյեմբերի 23 - դեկտեմբերի 22) մի շարք փորձություններ պետք է անցնեն աշխատավայրում և անձնական կյանքում։ Շատերն այս տարի կփոխեն իրենց աշխատավայրը, ինչը լավ հեռանկարներ կբացի նրանց առաջ։ Աղեղնավորները հաջողության կհասնեն հատկապես գյուղատնտեսական և գիտական գործունեության ոլորտում։ Միացրեք ձեր բնածին ուշիմությունն ու հնարամտությունը` առանց ավելորդ խնդիրների և դառնության ցանկալի մակարդակին հասնելու համար։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Պետք է խուսափել խարդախություններից. Խոզը նման բաներ չի սիրում։ Բոլոր անօրինական գործողություններն անպայման կբացահայտվեն, ինչը ցավալի հետևանքների կհանգեցնի։ Չի բացառվում, որ աշխատանքից էլ հեռացնեն։ Ընտանիք ունեցող Աղեղնավորները պետք է հրաժարվեն զուգընկերոջ հանդեպ ունեցած կասկածներից։
Եթե շարունակեք չվստահել, ապա սիրելի մարդուն դավաճանության կդրդեք, իսկ դա բաժանման կհանգեցնի։ Ազատ Աղեղնավորները բազում ակնթարթային հանդիպումներ կունենան, սակայն դրանք լուրջ հարաբերությունների չեն վերածվի։ Առողջական խնդիրներ կունենան այն Աղեղնավորները, որոնք սովոր են սթրեսը ոգելից խմիչքով «բուժել»։ Խոզի տարում այդ մեթոդը լյարդի, նյութափոխանակության խանգարման և ճարպակալման հետ կապված խնդիրների կհանգեցնի։

Այծեղջյուր

Խոզի տարին լուրջ և պատասխանատու Այծեղջյուրներին անսպասելի, բայց չափազանց հաճելի անակնկալներ կմատուցի։ Անակնկալները կարող են լինել կյանքում անհավանական փոփոխությունների տեսքով, որոնք կապված կլինեն աշխատավայրը կամ բնակության վայրը փոխելու հետ։

Մասնագիտական ոլորտում ջանքերը մի փոքր թուլացնելու հնարավորություն ունենալու համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ են աշխատել նախորդ 12 ամսվա ընթացքում։ Սակայն Խոզի տարում ձեռքերը ծալած նստել չի հաջողվի։ Ստիպված կլինեք մի փոքր էլ աշխատել առաջին եռամսյակում` հետագայում լավ հանգստանալու համար։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Ինչպես հայտնի է, համաստեղության այս նշանի ներկայացուցիչները պրագմատիկ են և հաճախ են շահադիտական նկատառումներով գործում նույնիսկ սիրային ճակատում։ Խոզի տարում նման որոշումներից պետք է զգուշանալ. անձնական կյանքում Խոզը որևէ հաշվարկ չի հանդուրժի։ Երբեմն պետք է անջատել ուղեղն ու թույլ տալ, որ հույզերը գլուխ բարձրանան։
Ամուսնացած Այծեղջյուրները կկարողանան ամրապնդել հարաբերությունները, եթե լսեն նաև երկրորդ կեսի կարծիքը։ Չամուսնացած Այծեղջյուրների կյանքում ճակատագրական հանդիպում կարող է լինել աշնանը։
Առողջության առումով ամեն ինչ նույնպես լավ կլինի, եթե ճիշտ սնվեք։ Սեփական անձի նկատմամբ անուշադիր վերաբերմունքի պատճառով Այծեղջյուրներից շատերը մարսողական համակարգի խնդիրներ ունեն։

Ջրհոս

Համառությունն ու փոփոխականությունը զայրացնում են Խոզին։ Այդ հատկություններն ունեն Ջրհոսները (հունվարի 21 - փետրվարի 19)։ Համաստեղության այդ նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն արմատապես փոխվել, այլապես 2019 թվականը բացասաբար կանդրադառնա նրանց աշխատանքի, հարաբերությունների և առողջության վրա։ Աշխատանքից չզրկվելու համար պետք է մոռանալ ծուլության մասին։ Չմտածված խոսքը կարող է վատ ավարտ ունենալ։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Ընտանիք ունեցող Ջրհոսների մոտ տարաձայնություններ կառաջանան սիրելի մարդկանց նկատմամբ անուշադիր լինելու պատճառով։ Գրգռվածությունն ու թեթևամտությունը, որոնք բնորոշ են կենդանակերպի այս նշանին, զուգընկերոջ հետ հարաբերություններում փոթորիկ կառաջացնեն։ Կոնֆլիկտից հնարավոր կլինի խուսափել զսպվածություն դրսևորելու դեպքում։ Ջրհոսներն առողջական խնդիրներ չեն ունենա։ Միակ բանը, որ կարող է վնասել, նստակյաց կյանքն է։ Ֆիզիկական լավ վիճակում մնալու և բարձր տրամադրություն ունենալու համար պետք է ավելի շատ շարժվել և հաճախակի դարձնել զբոսանքները։

Ձկներ

Ձկների համար (փետրվարի 20 - մարտի 20) տարին առավել հաճելի կլինի, որովհետև նրանց հաջողություն է սպասում գործունեության բոլոր ոլորտներում։ Ձկներին բնորոշ ավելորդ պերֆեկցիոնիզմը (կատարելության ձգտում) ապատիա, ընկճվածություն, վատ տրամադրություն կառաջացնի։

2019 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Խոզի տարին Կենդանակերպի նշանների համար

Աշխատանքային ոլորտում նշանակալի իրադարձություններ չեն լինի։ Խոզի տարին այս նշանի որոշ ներկայացուցիչների համար լճացման տարի կլինի։ Հավասարակշռություն կպահպանվի նաև ֆինանսական հարցերում։ Աշխատավարձի բարձրացում չի լինի։
Սիրային կյանքը հիացմունք է առաջացնում, քանի որ ընտանիքի բոլոր անդամների հետ խաղաղություն և համերաշխություն կլինի։ Ամուր միության երաշխիք կլինեն ջերմ զգացմունքները, փոխըմբռնումն ու հոգատարությունը։ Մեծ է երեխա ունենալու հավանականությունը։ Դեղին Խոզը չամուսնացած Ձկների համար ամուսնություն չի նախատեսել։ Միայնակ առօրյան կլցվի կարճատև ժամադրություններով։

Առողջական լուրջ խնդիրներ չեն լինի, բայց արյան վատ շրջանառության պատճառով կարող են ստորին վերջույթների հետ կապված հիվանդություններ առաջանալ։ Ոտքերի խնդիրներից խուսափելու համար պետք է զգուշանալ ցրտահարումից, հարմար կոշիկ հագնել և հաճախ քայլել։ Ճիշտ կլինի` որևէ մարզաձևով զբաղվեք, օրինակ` լողով։