Հարձակում Վիեննայի եկեղեցում. կողոպտիչները մոտ 15 մարդու են ծանր վիրավորել

Անհայտ անձինք ներխուժել են եկեղեցու տարածք ու սկսել են թալանել մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Վիեննայի եկեղեցիներից մեկում մոտ 15 մարդ ծանր վնասվածքներ են ստացել։

​Վիեննայի ոստիակնության տվյալների համաձայն` անհայտ անձինք այսօր ներխուժել են Ավստրիայի մայրաքաղաքի 21–րդ շրջանում գտնվող եկեղեցու տարածք ու սկսել են թալանել մարդկանց։

Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում։ Դեպքի մանրամասները պարզում են։