ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Քարոզչական դիվերսիաները ադրբեջանական սադրանքների կարևոր բաղադրիչն են»

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հակառակորդի նախորդ օրերի գործողությունների մասին և մեկնաբանել դրանց տրամաբանությունը:
Sputnik
Աբրահամյան. «Քարոզչական դիվերսիաները ադրբեջանական սադրանքների կարևոր բաղադրիչն են»

Քարոզչական դիվերսիաները ադրբեջանական սադրանքների կարևոր բաղադրիչն են. այս երկու օրերին տեղի ունեցածն այլ կերպ չեմ կարող անվանել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Քաղաքացիական անձի թիրախավորելը մեր ոճը չի, չի էլ եղել. այլ բան է, որ ադրբեջանցիները փորձում են զոհի կերպարանք ընդունել»,-մանրամասնեց Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ շարունակվում են հակառակորդի ձեռնարկած ենթակառուցվածքային մեծ ինժեներական աշխատանքները, որը ենթադրում է որոշակի փուլում տվյալ ենթակառուցվածքներից նպաստավոր դիրքավորում դեպի հայկական դիրքերը և դա, բնականաբար, ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար: