Անանյան. «Մարդիկ պետք է կատարեն օրենքով սահմանված իրենց պարտավորությունները»
© Sputnik
Օրենքով սահմանված իրենց պարտավորությունները մարդիկ պետք է կատարեն: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով միջազգային բեռնափոխադրողների բողոքին:
«Մենք քիչ առաջ ֆինանսների նախարարի և ՏԿՏՏ նախարարի հետ պայմանավորվեցինք, որ մեր հարկ վճարողների ահազանգը կամ մտահոգությունները հունվարի առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք և առաջիկա հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հավանականությունը կգնահատենք, թե ինչ փոփոխություններով կարող ենք անել»,- ասել է նա:
Հիշեցնենք, հայաստանցի բեռնափոխադրողները բողոքում են, որ իրենց հարկային բեռն ավելացել է 3-ից 4 անգամ: