Փաշինյանը Պուտինին հրավիրել է Հայաստան

Փաշինյանը վերահաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան 2019թ.–ին։

Այս պահին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է, որի շրջանակներում կայացել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։

Պուտինը շնորհավորեց Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ և հաջողություն մաղթեց նրան

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Պուտինը նաև ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան պահպանելու կարևորությունը, հատկապես անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։

Փաշինյանը վերահաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում` ընդգծելով, որ Հայաստանը դրական է տրամադրված ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությունն ընդլայնելու առումով։