Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սերգեյ Լավրովին

Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Այս պահին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանում է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայի ճանապարհին է

«Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,–գրված է նախարարների համատեղ լուսանկարի տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիարկությունն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ–ում։ Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըդեկտեմբերի 27-ին Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում:

Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանում է գտնվելու աշխատանքային այցով: ԶԼՄ–ներն ավելի վաղ նշել էին, որ նրանք կխոսեն նաև գազի գնի մասին։