ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. « Չեմ կարծում, որ գազի գինը կթանկանա»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը փոփոխության մասին խոսակցություններին:
«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, բայց Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - ասաց նախարարի պաշտոնակատարը:
Գարեգին Բաղրամյանը խորհուրդ տվեց սպասել մի քանի օր, մինչև բանակցություններն ավարտվեն և չխոսել սակագնի հավանական բարձրացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից: