Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայի ճանապարհին է

ՀՀ և ՌԴ ղեկավարները Կրեմլում կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով։

Ինքնաթիռի միջից նկար տեղադրելով` ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրել է. «Գնացինք Մոսկվա:)»։

Հիշեցնենք, որ Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում:

Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանում է գտնվելու աշխատանքային այցով: ԶԼՄ–ներն ավելի վաղ նշել էին, որ նրանք կխոսեն նաև գազի գնի մասին։