ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունը ևս 5 միլիարդ 705 միլիոն դոլար կհատկացնի զինվորականների բնակարաններին։ Այս մասին որոշումը կառավարությունն ընդունել է այսօր` դեկտեմբերի 27–ի նիստում։
Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, այդ գումարով կլուծվեն պաշտոնաթող և զինվորական թոշակ ստացող զինվորականների բնակարանային հարցերը։
Ընդհանուր առմամբ որոշել են աջակցել 1 141 պաշտոնաթող սպաների ընտանիքներին։
Դեկտեմբերի 26–ին Ագարակ քաղաքում շահագործման է հանձնվել շենք` նախատեսված 20 զինվորականի համար։ Արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Տոնոյանը։